Շաբաթ առ շաբաթ Կառավարության նիստից առաջ շենքի բակում բողոքողների շարքերը համալրվում են:
Այսօր Հովիկ Աբրահամյանից դժգոհելու հերթը չորս երեխաների մայր Մարինե Ավետյանինն էր, ով նշեց, որ երեխաներից երկուսը ծանր հիվանդությամբ են տառապում:
Տիկին Մարինեին հաջողվել է հանդիպել վարչապետի հետ: Հ. Աբրահամյանը խոստացել է օգնել, սակայն խոստումն այդպես էլ չի կատարել: Խայտառակ սոցիալական պայմաններում ապրող կինը նշեց, որ վարձով է ապրում ու կարողացել է վարձակալել այնպիսի բնակարան, որտեղ աննկարագրելի քանակությամբ առնետներ են վխտում:
Մանրամասն՝ armlur.am-ի