
Մայիսի 28-ին ժամը 01.14-ին “103” ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ազատության Պողոտայում “Գոլդեն Պալաս” հյուրանոցի դիմացի բարձրությունից մարդ է ընկել: Դեպքի վայր ժամանած “103” ծառայության աշխատակիցներին չի հաջողվել գտնել տուժածին: Դեպքի վայր են մեկնել Հատուկ Փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:Դեպքի մասին տեղյակ է պահվել “102” ծառայությանը: Ժամը 01.24-ին փրկարարները ձորակում սելավատարի մեջ, հայտնաբերել են 1987թ. ծնված Սարգիս Հակոբյանի դին:Ժամը 03.29-ին դիակը դուրս է բերվել և հանձնվել 1.03 ծառայության աշխատակիցներին: Տեղեկանում ենք Արտակարգ Իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից: