«Անզեն ուղղաթիռին թիկունքից խփելը ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը»,- լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ հայկական ուղղաթիռը խոցելը ձեռնտու կարող է լինել միայն այն պետությանը, որը ցանկություն ունի հակամարտությունը թեժացնել և բանակցային գործընթացը ռիսկի ենթարկել:
«Դա ձեռնտու էր բացառապես նրանց, ովքեր ուզում են թեժացնել իրավիճակը: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ նմանատիպ գործողությունները վտանգի տակ են դնում բանակցային գործընթնացը: Չեմ բացառում, որ Ադրբեջանն այս ձևով պատասխանեց Մինսկի խմբի համանախագահներին, որոնք նրանց հետ էին վերադարձնում բանակցային սեղան: Սա շատ վտանգավոր է: Այն, որ ԼՂՀ ուժերն իրենց խնդիրները կլուծեն, դա ես չէ որ պետք է ասեմ:
Կրկնում եմ՝ սա հղի է վտանգներով բանակցային գործընթացի համար, ու ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա: Ադրբեջանը, երկար ժամանակ է, այդ տարածքի հետ կապ չունի, ու երբեք, անգամ որպես անկախ պետություն, կապ չի ունեցել»,- նշեց Շարմազանովը: