Ավտովթար՝ Սյունիքում. 1 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.10-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարո Գևորգյանը, վարելով “Ուազ” մակնիշի 355 ՏՍ 51 համարանիշի ավտոմեքենան, Կապան-Գեղանուշ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով ու մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել Կապանի թունաքիմիկատների թափոնների ձորում: Վթարի հետևանքով ուղևորներ, Կապանի բնակիչներ, 25-ամյա Էդգար Պողոսյանը և 37-ամյա Ռոբերտ Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 27-ամյա Տիգրան Հարությունյանը տեղում մահացել է: Վթարի վայրում աշխատել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի և հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Նարինե Հովհաննիսյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:




Լրահոս