
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն անդրադարձել է Թուրքիայի ընտրանու դեմ ընկերական խաղին, որն ավարտվել էր բրազիլացիների` 4:0 հաշվով հաղթանակով: Նեյմարը դարձել է դուբլի և գոլային մեկ փոխանցման հեղինակ:
«Լավագույն մարզավիճակում եմ: Ես զգացմունքային եմ: Սա այլ երկիր է, այլ մարզադաշտ: Կպահպանեմ այս ամենը սրտիս մի անկյունում:
Թիմում շարունակում են նոր խաղացողներ ընդգրկվել, բայց մենք չենք կորցնում խաղի ռիթմը և գերազանց խաղ ցուցադրեցինք»,- նշել է Նեյմարը: