
Պակիստանի հյուսիս-արևմուտքում` Աֆղանստանի սահմանի մոտ, ԱՄՆ-ի անօդաչուի հրթիռակոծման հետևանքով 5 մարդ է զոհվել: Հարձակումը թվով 4-րդն է վերջին 8 օրերի ընթացքում, սակայն Վաշինգտոնի պնդմամբ` դրանք ուղղված են իսլամիստ գրոհայինների դեմ միայն: Վերջին շրջանում 2 երկրների միջև հարաբերությունները կտրուկ լարվել են, ինչը պայմանավորված է Իսլամաբադի մերժմամբ` վերաբացելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուղիները դեպի հարևան Աֆղանստան: Վաշինգտոնում քննադատությունների մեծ ալիք է բարձրացել Պակիստանում` ԱՄՆ-ի ԿՀՎ-ին Բին Լադենի տեղը հայտնած բժշկին 33 տարվա ազատազրկման դատապարտելու լուրը: