Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության նիստից հետո չցանկացավ անդրադառնալ երեկ Ադրբեջանի կողմից խփված հայկական ուղղաթիռի դեպքին:
Նա միայն նշեց. «Այսօր այդ օրը չէ, մինչև երեկո սպասե՛ք, կլինեն հայտարարություններ»: Այն դիտարկմանը, թե ինչու է խուսափում հարցերից, փոխնախարարը չցանկացավ պատասխանել և շտապես հեռանալ: