Սպանություն` Կամելոտ ռեստորանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սանկտ-Պետերբուրգում ` “Կամելոտ” ռեստորանում մայիսի 27-ին սպանվել է երկու մարդ: Սպանվածներից մեկը ռեստորանի տերն է` Սարգիս Պետիկյանը: Երկրորդը, ըստ նախնական տեղեկատվության, մարդասպանն է, ում ուղարկել էին սպանել Պետիկյանին,-գրում է  Life News-ը: Իրավապահ մարմինների տվյալներով ժամը 18:00-ի մոտ հաստատություն է մտել մի տղամարդ և կրակել ընթրողներից մեկի վրա: Վերջինիս ազգականի և կրակողի միջև կռիվ է սկսվել, որի հետևանքով վերջինս վիրավորվել է: Պատասխան կրակ է բացել տուժածը:
Հարձակվողը,  փորձել է փախչել: Տուժածի բարեկամը մեքենայով հասել է նրան, նստեցրել է իր մեքենան և հետ բերել ռեստորան: Նրան մեքենայում թողնելով՝ բարեկամը վերադարձել է սրահ՝ տուժածին օգնելու, որն արդեն մահացած է եղել: Այդ ընթացքում մեքենայում մահացել է նաև կրակողը:
Տեղի ոստիկանությունը ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ սա պատվերով սպանություն է: 




Լրահոս