Առէքսիմբանկ-ի վարկային բաժնի աշխատակիցը սպանել է չենջ անողին (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
 Մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես Արմավիրի մարզից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի աշխատակիցները, համատեղ իրականացնելով օպերատիվ տվյալները, “Զվարթնոց” օդանավակայանից սպանություն կատարելու կասկածանքով Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 33-ամյա Մարատ Սարգսյանին: Ոստիկանությունը, օպերատիվ իրավիճակի վերահսկման արդյունքում, պարզել է, որ Մ.Սարգսյանի և Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 48-ամյա Մայիս Խաչիկյանի միջև տարադրամի փոխանակման հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մ.Սարգսյանը սպանել է Մ.Խաչիկյանին, որից հետո իր անձնական օգտագործման մեքենայով սպանվածի մարմինը տեղափոխել է անհայտ ուղղությամբ, իսկ ինքը՝ դիմել փախուստի: Գ.Շամշյանը հայտնում է, որ էջմիածինցիներն իրեն պատմել են, որ Մ.Խաչիկյանը զբաղվում էր տարադրամի փոխանակմամբ, իսկ սպանություն կատարողը աշխատում է “Առէքսիմբանկի” Էջմիածնի մասնաճյուղում՝ որպես վարկային բաժնի առաջատար մասնագետ: Ոստիկանության կողմից ստեցծվել են օպերատիվ-քննչական մի քանի խմբեր, որոնք առանձին-առանձին ղեկավարում են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Արմավիրի մարզավին վարչության պետ Արամ Զաքարյանը, Վաղարշապատի ոստիկանության պետ Գևորգ Խաչատրյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Գոռ Ավանեսյանը:
Արդեն հայտնաբերվել է հանցագործություն կատարողի՝ “Նիսան” մակնիշի 30 ԼՏ 778 համարանիշի ավտոմեքենան Վաղարշապատից դեպի Քյոբանքարա գյուղ տանող գերեզմաններում, իսկ ավտոմեքենայից մոտ 5 կմ հեռավորության վրա՝ անջուր ջրանցքի մեջ հայտնաբերվել է սպանվածի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածի մարմնի վրա կան դանակի մի քանի հարվածների հետքեր:
Գ.Շամշյանը հայտնում է, որ այս պահին սպանություն կատարած՝ բանկի աշխատակիցը քննչական խմբին մատնացույց արեց այն վայրը, որտեղ հանցագործությունը կատարելուց հետ ավազի մեջ նա շպրտել էր դանակը: Այդ հատվածը Մաշտոցի փողոցի առաջին փակուղու 2-րդ տան մոտ նա ավազի միջից հանեց և քննչական մարմնին ներկայացրեց սպանության գործիք դանակը:
Գ.Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, նա արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 104 հոդված 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս