
Գերմանիան համաշխարհային ռեկորդ է սահմանել մեկ ժամում արտադրված արեւային էներգիայի չափով։ Մայիսի 25-ի ու 26-ի կեսօրին կատարված չափումները ցույց են տվել, որ գերմանական արեւային էներգետիկ սարքավորումները արտադրել են 22 գեգավատ-ժամ էլեկտրաէներգիա, որը հավասար է 20 ատոմային էլեկտրակայանների մեկ ժամվա արտադրողականությանը։