Միջազգային ահաբեկիչ «Սպիտակ այրին» սպանվել է Դոնբասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջագային ահաբեկիչ հանդիսացող Մեծ Բրիտանիայի 30-ամյա քաղաքացի Սամանտա Լյուտվեյտը, ով «Սպիտակ այրի» անվան տակ կռվում էր ուկրաինական պատժիչ «Դոնբաս» գումարտակի կազմում, սպանվել է անջատողական- դիպուկահարի կողմից. տեղեկացնում է kp.ru-ն:

Լյուտվեյնն ահաբեկիչ-մահապարտ Ջերմեն Լինդսիի այրին է, ով 2005-ին պայթեցրել էր լոնդոնյան մետրոյի գնացքը: Անգլիական հատուկ ծառայությունների տվյալներով՝ մինչև Ուկրաինա գալը, նա կեղծ փաստաթղթերով արդարադատությունից թաքնվում էր Արևելյան Աֆրիկայում:

Լյուտվեյնն անդամակցում էր արևելաաֆրիկյան «Աշ շաբաբ» իսլամական խմբավորմանը: Նա կասկածվում է 2013թ. Քենիայում առևտրի կենտրոնում կատարված ահաբեկչության մեջ, որի զոհ էր գնացել 60 մարդ:




Լրահոս