«Սա անարխիզմ է». ՀՅԴ-ն դեմ կքվեարկի բյուջեի նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց իրենց դիրքորոշումը 2015թ. պետական բյուջեի մասին:

Նա ընդգծեց, որ կառավարության բոլոր անդամները չխոսեցին տարվող քաղաքականության մասին: «Դուք էստեղից պետք է ներկայացնեք քաղաքականությունը, թե որն է լինելու սոցիալական պետության քաղաքականությունը, դրա փոխարեն՝ ներկայացնում եք ինչ-որ ֆինանսական ցուցանիշներ»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Նրա կարծիքով` Հայաստանի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի փուլում:  «Սա անարխիզմն է: Սոցիալական ոլորտը չի կարող պաշտպանել գործատուի կամ օլիգարխի շահերը: Երբ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ, ինչպե՞ս են ապահովելու գյուղատնտեսական մթերքների մրցունակությունը այդ շուկայում, բայց ոչ մի խոսք դրա մասին»,- հետաքրքրվեց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ տարեցտարի գյուղատնտեսությունը վերածվում է անարդյունավետ համակարգի:

ՀՅԴ խմբակցության պատգամավորը հայտարարեց, թե իրենք դեմ են քվեարկելու պետբյուջեի նախագծին: Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս որոշումը սպասելի էր:




Լրահոս