
Նոյեմբերի 22-ին WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մեննի Պակյաոն կպաշտպանի իր տիտղոսը Կրիս Ալգիերիի դեմ մենամարտում: Միևնույն ժամանակ, ֆիլիպինցին հույսը չի կտրում Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերի հետ մենամարտ անցկացնելու մտքից:
«Ես արդեն երկար տարիներ եմ սպասում այս հանդիպմանը: Բոլոր հարցերը Մեյվեյզերին: Մեր դռները նրա առջև մշտապես բաց են: Մինչ ես և նա դեռևս խաղում ենք, մենամարտ կազմակերպելու հույսը չի կորում», – ընդգծել է Պակյաոն: