Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 6:3, 6:0 հաշվով կարողացել է հեշտ հաղթանակ տանել Ստեն Վավրինի հանդեպ: Խաղից հետո թենիսիստը հայտարարել է, թե այդպիսի հեշտ հաղթանակ չէր սպասում:
«Չէի կարող պատկերացնել, որ ամեն ինչ այսպես արագ կավարտվի, բայց միևնույն ժամանակ հավատում էի, որ կհաղթեմ Ստենին: Նա ցույց չտվեց իր մաքսիմալ մակարդակը, ես դա միանգամից նկատեցի: Նա չափից ավելի շատ էր սխալվում և քիչ էր ճիշտ կատարում առաջին հարվածը: Ես որակյալ անցկացրի խաղը: Հանգիստ էի ընդունում գնդակը: Ինձ հաջողվեց իրականացնել ծրագիրս», – հայտարարել է Ջոկովիչը: