Այս պահին խորհրդարանում 2015թ. բյուջեի մասին իրենց կարծիքն են արտահայտում խմբակցությունների ներկայացուցիչները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ եթե մի պահ մոռանան, որ կառավարությունը հանցավոր է, բյուջեն էլի ոչ մի դրական բան ապագայի համար չի խոստանում:
«Թեև ներկայացված բյուջեում ծախսերն աճել են 52 միլիարդ դրամով, դրանց մեծ մասը աշխատավարձերի ու էներգետիկ ծախսերն են, այսինքն՝ երկրի զարգացման համար քիչ մաս է մնում», – ընդգծեց նա:
Լևոն Զուրաբյանը կարծում է, որ կանխատեսված ՀՆԱ-ն անիրականանալի է, իսկ արտաքին պարքտն էլ ՀՆԱ-ի նկատմամբ եկող տարի կմոտենա 47%-ին, այսինքն՝ առաջին վտանգավոր սահմանին: Նա բյուջեն բնութագրեց այսպես՝ «ընթացիկ օրվա խնդիրները փորձում է լուծել ապագայի հաշվին»:
«Մենք գործ ունենք մի կառավարության հետ, որ ինքն իրեն համարում է ժամանակավոր, քանի որ միայն նման կառավարությունը կարող էր նման բյուջե ներկայացնել, որտեղ ապագայի վերաբերյալ դրական զարգացման ոչ մի ակնկալիք չկա: Մենք դեմ ենք այս ռեժիմին, դեմ ենք նրա ներկայացրած բյուջեին», – հայտարարեց նա՝ կառավարությանն անվանելով «հրեշտակներից կազմված»: