
Այս պահին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանության աշխատակից Էդգար Վարագյանի գործով դատաքննությունը:
Նախագահող դատավորը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին վերջին խոսքով ելույթ էր ունեցել ամբաստանյալը, ով այսօր պետք է շարունակել իր խոսքը: Ոստիկանը, սակայն, խնդրեց նիստը շարունակել դռնփակ՝ պատճառաբանելով, որ ինքն այնպիսի բաներ ունի ասելու, որոնք հրապարակավ հնչեցնելու ենթակա չեն, և որոնք կապված են տուժողի ցուցմունքի հետ: