ՕԵԿ-ը դժգոհ է, որ խորհդարանական ընտրություններում ընդամենը 5 տոկոս ձայն է ստացել, քանի որ ավելի շատ կուսակցականներ են ունեցել, քան ձայն են ստացել: Այս մասին, այսօր` մայիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց 4-րդ գումարման ԱԺ-ի ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Նրա խոսքով, իրենք դժգոհ լինելով ստացած քվեներից, ներկա պահին խստացրել են կուսակցությանն անդամագրման կարգը: “Այն 170 հազար անդամները հոգով եւ մտքով ՕԵԿ-ականներ են, բայց ավելի նվիրված կուսակցակնների անդամագրում ենք սկսել”,-ասաց Իշխան Խաչատրյանը, հավելելով, որ անդամատոմսի տեսակը եւ լոգոն եւս փոխվելու է: Նա ընդգծեց, որ զտումներ են լինելու կուսակցությունում, չնշելով, թե որքան տոկոս կկազմի:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության նոր կազմին, ապա նրա փոխանցմամբ, այն հետեւյալ տեսքն ունի.”Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան, քարտուղար Խաչիկ Հարությունյան, Մհեր Շահգելդյան, Իշխան Խաչատրյան, Սամվել Թադեւոսյան եւ մեծամասնականով ընտրված Կարեն Բոթյան”: