Հանցագործները փողը տարել են սուպերմարկետի սայլակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկվայում գտնվող «Աշան» սուպերմարկետում նոյեմբերի 12-ի գիշերը ինկասատորների վրա կրակ բացած կողոպտիչները փողերը տարել էին սուպերմարկետի սայլակով: Մետաղադրամներով մի քանի պարկ նրանք դեն են գցել, որպեսզի ավելի արագ փախչեն հանցանքի վայրից:

Ինչպես տեղեկացնում է «МК»-ն, զինվորական հագուստով չորս հանցագործները մոտ են վազել երեք ինկասատորներին, ովքեր փողը մեքենայի բեռնախցիկն էին դնում: Բանդիտներից երկուսը կրակ են բացել, ինկասատորներից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել: Հանցագործները փողը սայլակով հասցրել են մինչև ավտոմեքենա, որի մեջ սպասում էր նրանց բանդայի մեկ այլ անդամը:

«Աշան» սուպերմարկետի աշխատակիցները պատմել են, որ այն փակվում է ժամը 23-ին, ինչից հետո ժամանում են ինկասատորները: Նրանք գալիս են միշտ միևնույն ժամին և հեռանում նույն մուտքից: Հանցագործները, հավանաբար, երկար ժամանակ հետևել են ինկասատորների գործողություններին և ճշգրիտ ծրագիր մշակել:




Լրահոս