Արտակարգ դեպք՝ դատարանում. բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի գործով տուժողը բորբոքվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկին ոստիկան Էդգար Վ.-ի գործով դատական քննությունը:

Ամբաստանյալը միջնորդեց իր ճառի հրապարակման որոշակի հատվածը դռնփակ նիստով անցկացնել, ավելի ուշ նիստը շարունակվեց դռնբաց:

Ամբաստանյալը շարունակեց ցուցմունքը՝ ասելով. «Ինչպե՞ս է դատախազը հավատում ամեն տարի բռնաբարվող Կ.-ին (անունը չենք նշում, խմբ.), իմ դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է»:

Այդ պահին տուժող Կ.-ն տեղից անսպասելի վեր կացավ, և կարծես արտասվելով, ցանկացավ դուրս գալ: Նախագահողի հարցին` չի՞ ցանկանում այլևս մասնակցել նիստին, տուժողը ոչինչ չպատասխանեց և դուրս եկավ, ապա՝ միջանցքում սկսեց բղավել` ասելով, որ իրեն չնկարեն: Տուժողի նման տարօրինակ պահվածքը հարցեր առաջացրեց նախագահողի մոտ: Վերջինս ցանկացավ հասկանալ` որն է նման պահվածքի պատճառը, ինչին ի պատասխան՝ տուժողն ասաց. «Ինչո՞ւ են ինձ նկարում»: Նախագահողն էլ իր հերթին նշեց, որ լրագրողները նույն նկարահանումներն իրականացվում են նաև ներսում: Նիստ շարունակվում է:




Լրահոս