Աղջկան թույլ չեն տվել կախվել դեսպանատան ցանկապատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում ռազմական գործողությունների դեմ բողոքող աղջիկը փորձել է ինքնասպան լինել՝ կախվելով Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան ցանկապատից, սակայն նրան թույլ չեն տվել դա անել:

Նոյեմբերի 13-ին աղջիկը դեսպանատան շենքի մոտ պաստառ է պարզել, որի վրա ուկրաինական զորքերին ուղղված` ռազմական գործողություները դադարեցնելու պահանջ կար: Դրանից հետո նա հանել է պարանը, ամրացրել այն ցանկապատից և փորձել է կախվել: Պահակազորի աշխատակիցը թույլ չի տվել նրան անել դա և ստիպել է հեռանալ շենքից:

Մեկ ժամից աղջիկը վերադարձել է շենքի մոտ և կրկնել կախվելու փորձը, սակայն պահակը կրկին վրա է հասել և հանել նրան հանգույցից, տեղեկացնում է Lenta.ru-ն:




Լրահոս