Գեղարքունիքի մարզում, այսօր` մայիսի 28-ին, ժամը 09.58-ին, տեղեկատվություն է ստացվել, որ մայիսի 26-ից անհայտ կորած, Գավառ քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Օնիկ Բադալյանը, հնարավոր է ջրահեղձվել է Գավառագետի Գավառ Նորատուս հատվածում. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ջրափրկարարները Գավառագետից դուրս են բերել Օնիկ Բադալյանի դին: