Ռամզան Կադիրովը հայտարարել է «Իսլամական պետության» հրամանատարի ոչնչացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ սպանվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հրամանատար Թարխան Բատարիշվիլին, ով իրեն կոչում էր Օմար աշ Շիշանի:

«Այդպես կլինի յուրաքանչյուրի հետ, ում մտքով կանցնի սպառնալ Ռուսաստանին և չեչեն ժողովրդին», – գրել է իր Instagram-ի իր էջում Կադիրովը:

Հոկտեմբերի վերջին Կադիրովը ԻՊ ղեկավարներից մեկին՝ ծնունդով վրաստանցի Օմար Չեչենցուն որսալու հրաման էր արձակել: Ահաբեկիչը հայտարարել էր, որ պատրաստվում է վրեժ լուծել Ռուսաստանից՝ 2008թ. Վրաստանի հետ հակամարտության համար: Այն ժամանակ Օմարը կոչվում էր Թարխան Բատիրաշվիլի և վրացիների կողմից կռվում էր ռուսական բանակի դեմ: Դրանից հետո նա փախել է Սիրիա և դարձել ԻՊ-ի դաշտային հրամանատարներից մեկը: Այժմ, ըստ Կադիրովի հայտարարության, նա ոչնչացվել է: Սակայն Օմար Չեչենցու վերացման այլ մանրամասներ բացակայում են, և առայժմ պարզ չէ՝ սպանել են արդյոք նրան Կադիրովի մարդիկ, թե ուրիշները:




Լրահոս