ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՊԱՐԳԵՎՆ ՈՒ ՆՐԱ ՎԱՍՏԱԿԸ FACEBOOK-ՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ շնորհվեցին գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Սերժ Սարգսյանի հանձնած պարգևները դժգոհության առիթ դարձավ և facebook սոցիալական ցանցում մի  շարք օգտատերեր հանդես եկան  քննադատությամբ: Օգտատերերից Զոհրաբ Եգանյանի համար տաօրինակ է,  որ Արման Հովհաննիսյանը  Սերժ Սարգսյանի հրամանագրով ստացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում. “Ինձ համար տարօրինակ է:Այսուհետ ինձ համար այդ կոչումը կորցրեց իր իմաստը: Օգտատերերից   Զարուհի  Մուրադյանը զայրացել  և հիշել է Հանրապետության  Հրապարակում փուչիկների պայթունը և նշում է, թե սա այն մարդն էր, որ շարունակում  էր երգել պայթունի ժամանակ: ՀամլետԱբրահամյանի կարծիքով  բոլոր կոչումները սովետական մնացուկներ են և միայն նախատեսված են մարդկանց առնելու, ստրկամիտ դարձնելու համար: “Դրանք բոլորը հնարվել էին սովետի կողմից ստեղծագործական ինտելիգենցիային կառավարելի դարձնելու համար: Չեմ կարծում, որ կգտնվի մեկը որ պատկերացնի Կոմիտասին որպես ՀՀ ժողովրդական արտիստ”,-նշել է նա: Նարեկ  Մաթևոսյանը զգոնության  կոչ է անում. Ամոթ  է Ամոթ, ուշքի եկեք: Քիչ մնաց շուտով  երգչուհի Նանան  էլ կդառնա վաստակավոր Շերամ. Թաթուլն ու Վլեն էլ ժամանակի գուսաններ: Երգչուհի Շուշան Պետրոսյանի կարծիքով պարգևատրվածների մեջ կային  արժանիներ, սակայն Ինչպես  նշում է երգչուհին. Արմանը վատ երգիչ չէ, պարզապես այս կոչումները անիմաստ բաներ են, եթե մինչև այսօր մայրս կոչում չունի, իսկ  ես ունեմ  դա արդեն իսկ աբսուրդ է: Կոչում տալն անիմաստ բան  է ու իմ կյանքը դրանից չի փոխվել,-ասաց նա: Հասմիկ Ալավերդյանն էլ քմծիծաղով գրում է, թե Ժողովուրդ ջան, իսկ չգիտե՞ք Սպիտակցի Հայկոյին ու Թաթուլին երբ են արժանացնելու էս նույն կոչմանը: Նիկոլայ Մելիքյանը գտնում է, որ Թող Նանային էլ տան… մարդը քանի տարի ակումբներում երգում ա: Բայց իրոք ամոթ ա, երբ Արման Հովհաննիսյանը, Հայկոն, Թաթան ու այդպես շարունակ շատերն են ստանում, մինչդեռ կան մարդիկ, ովքեր վաղուց բեմում են ու ոչ մի կոչում չեն ստանում, որովհետև իրանք քարոզարշավներին չեն երգում, իրանք հարսանիքների սեղաններ չեն ծաղկացնում, դրա համար էլ չեն ստանում կոչումներ:




Լրահոս