Այն գաղափարին, որ մենք ունեինք, բոլորը միանում են: Լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հռչակած շարժումը:
«Ամեն մեկը, ով միանում է «եռյակի» կողմից ստեղծված համաժողովրդական շարժմանը, իր տեսակետները հայտարարում է: «Եռյակի» դերը նրանում է, որ տեսակետները բյուրեղացնում է ու կոնսենսուսով կատարում իր քայլերը՝ միասնական»:
Լրագրողի այն հարցին, թե ճիշտ է, որ հանդիպել են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նա պատասխանեց. «Պաշտոնական հանդիպում չի եղել, մասնավոր հանդիպումները չենք մեկնաբանում»: