ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը դրական քայլ է համարում Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունների միացումը:
Իսկ նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարության ստեղծումը, ըստ պատգամավորի, դրական անդրադարձ է ունենալու մեր երկրի զարգացման վրա:
«Նման փոփոխությունը, իմ կարծիքով, արդարացված է: Այն կառավարության աշխատանքը կօպտիմալացնի, ավելի կբարեկարգի»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ բոլոր այն փոփոխությունները, որոնք ուղղված են երկրի զարգացմանը, չեն կարող բացասական ազդեցութուն ունենալ: