ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնյան օգնել է ԳՏԱ բանդային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի գլխավոր դատախազութունը ծառայողական քննություն է իրականացնում գերատեսչության վարչության պետ Ալեքսեյ Ստարովերովի նկատմամբ: Մինչ ստուգման ավարտը նա հեռացվել է զբաղեցված պաշտոնից:
Ավելի վաղ Ստարովերովին հարցաքննել են իբրև կասկածյալի:

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, Ստարովերովի Մերձմոսկվայի տանը թաքնվել են այսպես կոչված ԳՏԱ բանդայի անդամները, ովքեր սպանությունների շարք էին կատարել դաշնային «Դոն» մայրուղու վրա:
Հաղորդվում է, որ Ստարովերովի տանը բանդայի անդամները զենք-զինամթերք էին պահում:

ԳՏԱ բանդան կապված էր «Իսլամական պետություն» ծայրահողական կազմակերպության հետ:




Լրահոս