Ամերիկացի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը հերթական անգամ սպառնացել է գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին և նրա թիմին:
Այս անգամ ամերիկացի բռնցքամարտիկը ժամանել է Կլիչկոյի և Կուբրատ Պուլևի բաց մարզման վայրը, սակայն նրան թույլ չեն տվել մասնակցել միջոցառմանը: Դրանից հետո նա լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել: Այդ ժամանակ էլ նրան հարցրել են, թե Կլիչկոյի մենեջեր Բերնդ Բյոնտեն նրան գումար է վճարում այսպիսի սկանդալային վարքի համար:
«Բյոնտե՞ն: Եթե հանդիպեմ նրան, նոկաուտի կենթարկեմ, քանի որ նա ինձ դեռ չի վճարել Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտի համար նախատեսված գումարը,- նշել է Բրիգսը: