«Նոր նախարարության անունը կարելի է դնել «խառը գործերի նախարարություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային բարեփոխումների և ինտեգրացիայի նախարարություն անվանումը պետք է ունենա գործառույթների հստակ ուղղվածություն: Այս մասին պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր նշեց խորհրդարանում իր ելույթի ժամանակ:

«Ինչո՞վ է զբաղվելու, ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը գնում, այդ հարցերի պատասխանը չկա նախագծում: Եթե ԵՏՄ բարեփոխումների մասին է խոսքը գնում, այդպես էլ գրեիք: Հակառակ դեպքում՝ տպավորություն է, որ ինչ-որ մեկին պետք է նշանակենք նախարար. նախարարություն ենք բացում, բերում, նրան պորտֆել ենք տալիս», – հետաքրքրվեց պատգամավորը:

«Հակառակ դեպքում՝ այս տեսքով կարող եք բերել, ինչ նախարարություն ուզեք բացել: Բարև-բարլուսի նախարարություն կարելի է անունը դնել, բարի գիշերի նախարարություն կարելի է անունը դնել, գործառույթը չի երևում նախագծի մեջ: Կարելի է անունը դնել խառը գործերի նախարարություն ու ավարտել: Նախագիծը փնթի վիճակում է իրավական առումով», – հայտարարեց նա:




Լրահոս