Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է «Իսլամական պետության» դեմ պայքարում Արևմուտքի երկրների հետ իր լիակատար համերաշխության մասին, տեղեկացնում է BBC-ին:
«Հեզբոլլահի» ղեկավարներից մեկը՝ Մոհամմեդ Ֆնեյշը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ԻՊ-ի ջիհադականներն ավելի շատ մուսուլման են սպանել, քան Իսրայելը:
Նա նշել է, որ արաբական և արևմտյան երկրները շարունակում են թեժացնել Սիրիայի հակամարտությունը: Նա հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության, այլ ոչ թե ռազմական ուժի միջոցով: