Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով անվանի լրագրող եւ մարզական գործիչ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանին շնորհվել Է ՀՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը: Այս մասին armlur.am-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Նախագահ Սարգսյանը Հովհաննիսյանին հանձնել Է ՀՀ վաստակավոր լրագրողի վկայագիրը եւ մեդալը:
Հովհաննիսյանը բազմափորձ եւ վաստակաշատ լրագրող Է,”Շախմատային Հայաստան” հեղինակավոր հանդեսի հիմնադիրը եւ անփոփոխ գլխավոր խմբագիրը, շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի մամուլի հանձնաժողովի նախագահը: Նա 40 տարուց ավելի լուսաբանում Է ազգային եւ միջազգային շախմատային կյանքը, մեծապես նպաստել հայկական շախմատի զարգացմանը եւ պրոպագանդմանն ամբողջ աշխարհում: