Մահացավ ևս մեկ ազատազրկված. նա ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին տեղեկույթուններ հասան, որ ժամեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ 37-ամյա կալանավոր Կարեն Սահակյանը Էրեբունի ԲԿ-ում մահացել է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորն ավելի վաղ ինքնավնասում է կատարել՝ վնասելով երակները, և բուժում ստանալու նպատակով նրան տեղափոխել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Իսկ այն պահին, երբ իր ամորձիների տակից իրեն թուք է ներարկել, նրան շտապ տեղափոխել են Էրեբունի ԲԿ, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ինչպես հայտնի դարձավ armlur.am-ին, կալանավոր Կարեն Սահակյանը ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն էր, և երկու ամիս առաջ կալանավորվել էր թմրանյութի ապօրինի իրացման մեղադրանքով:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերից armlur.am-ին հայտնեցին, որ կալանավորը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս