Ինչպես և ինչ պայմաններում անհետացավ Վանո Սիրադեղյանը (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Նրա վերադարձի մասին բազմիցս է խոսվում իսկ այս օրերին դրանք առավել ակտուալ են դառնում: Տարիներ առաջ նրա գործով նախաքննությամբ ձեռք էին բերվել բավարար ապացույցներ, որ նա, հանդիսանալով Ներքին գործերի նախարար, կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որի անդամներին հանձնարարել է հարձակումներ գործել առանձին քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ:

04042

Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է դեռևս 1999 թվականի փետրվարի 19-ին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ, 182 հոդվածի 1-ին, 17-96 հոդվածի 2-րդ մասերով: 07.05.99թ ազատվել է ձերբակալումից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարեց դատախազության միջնորդությունը և զրկեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի որոշմանն անմիջապես հաջորդեց Վանո Սիրադեղյանի փախուստը, ով առ այսօր գտնվում է հետախուզման մեջ:

3HrEbDqjz4s

Նրա փախուստի մասին բազմաթիվ վարկածներ են շրջանառվել: Բազմաթիվ մանրամասներ է ներկայացրել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետը՝ Սուրեն Սիրունյանը: Նախ նշենք, որ վերջինս մահացել է շատ կասկածելի հանգամանքերում` սրտի կաթվածից: Այդ շրջանում նա բազմիցս անդրադառնում էր Սիրադեղյանի պատմությանը, սակայն այդպես էլ չհասցրեց ամեն ինչ ներկայացնել:

Zaven_1

«Ապրիլի 3-ին և 4-ին՝ կեսգիշերին, դեռ նստած էր ՀՀՇ-ի շենքի առջև, ոչ ոք չի իմացել, որ հաջորդ օրը Վանոն այս երկրում չի լինելու: Ինչպես կարգն է, մենք Վանոյին ուղեկցեցինք երկու մեքենայով դեպի տուն: Մինչ այդ նա ասաց, որ ուզում է անձնական մեքենայով մտնել տուն՝ երկրորդ մեքենան չմտնի բակ: Այդ պահին ինձ համար տարօրինակ էր, բայց հետո սկսեցի հասկանալ: Վանո Սիրադեղյանի կողքին եղել եմ 95-ից, Վանոն էն մարդը չէր, որին չկարողանայի հասկանալ: Թիկնազորի տղաները բակում սպասում էին մեզ: Ես ազդանշան տվեցի տղաներին, որ գնում եմ, հասկացան, որ Սիրադեղյանը տանն է, երկուսով բակից դուրս եկան: Այդ ժամանակ ամբողջությամբ վերահսկվում էր Վանո Սիրադեղյանի՝ Մյասնիկյան պողոտայում գտնվող բնակարանը, որը տեսանելի էր: Կարող էիր նայել շրջապատդ ու տեսնել, որ տարօրինակ մեքենաներ կան: Ես ինքս, լինելով նախկին ՆԳ նախարարության աշխատակից, ամբողջ ճանապարհին փորձել եմ այնպես անել, որ այդ մեքենաներից երկուսը չկարողանան մեր հետևից գան, չեմ կարող հիմա բացատրել, թե ինչ ճանապարհներով գնացինք, բայց շատ գեղեցիկ արեցինք այդ ամեն ինչը: Վանո Սիրադեղյանին թողնելով Երևանի իքս հատվածում՝ վերադարձա տուն: Այդ օրվանից հետո Վանո Սիրադեղյանը ՀՀ-ում ընդհանրապես չի եղել»:

01Vano_1

Վանո Սիրադեղյանի որոշ խոսքեր ակտուալ են նաև այսօր:

«… Չափներդ ճանաչեք, պարոնայք, չափներդ ճանաչեք։ Դուք ձեզ ու ժողովրդին կապում եք ռուսական բանակի աբոզին՝ զորքի մսացու անասունի նման։ Այսօր Արցախին սպառնում են, որ զորքը կհանեն։ Այսօր ձեզ թույլատրվում է հայ ժողովրդին վերջնականապես մեկուսացնել Կովկասում ու Արևելքում, վաղը զորքը հանելու սպառնալիքով կփակեն ձեր չափը չիմացող բերանը (պարզապես կհրամայեն և դուք կպապանձվեք), մյուս օրը զորքը հարկադրաբար կհանեն, և ժողովուրդը կմնա մահվան օղակում…»։

AM_11_FOTOLUR

«… Բոլորս էլ ուզում ենք Ղարաբաղը, բայց մի մասը ուզում է կյանքը զոհելու գնով, մյուս մասը՝ բարօրությունը, երրորդները ոչինչ չեն զոհի, եթե տան՝ կվերցնեն։ Եթովպացին էլ կվերցներ։ Մարդ էլ կա՝ Ղարաբաղի ցավի վրա աստիճանի ու փառքի է տիրանում։ Այդ էլ կա։ Բոլոր ազգերի մեջ կա։ Իսկ մենք դեռ բացառիկ ազգ չենք։ Այո, այս իմաստով, բոլորս չէ, որ հայ ենք, և բոլորը չէ, որ Արցախը ուզում են։ Երկու տարի այդպես էր։ Այսօր այդպես է։ 200 տարի հետո այդպես կլինի։ Հաշտվենք մեկընդմիշտ, որ քաղաքականության մեջ պիտանի ազգ դառնանք…»։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս