Ռաոնիչը հրաժարվել է խաղալ Ամփոփիչ մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադացի թենիսիստ Միլոշ Ռաոնիչը որոշել է ATP Ամփոփիչ մրցաշարում այլևս դուրս չգալ կորտ: Նա պետք է խաղար ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ:

«Շատ ցավալի է, բայց մկանային խնդիրների պատճառով ես ստիպված եմ հրաժարվել մրցաշարում հետագա պայքարից: Ինձ համար շատ դժվար էր նման որոշում կայացնել: Ես կցանկանայի խաղալ թեկուզ հանուն երկրպագուների, բայց չեմ կարող: Կարծում եմ, որ հաջորդ տարի կկարողանամ կարգավորել իրավիճակը», – նշել  նա:




Լրահոս