
Մայիսի 27-ԻՆ, ժամը 06.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Արտակարգ Իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է Ա. Խաչատրյանին պատկանող “Մերսեդես 180” մակնիշի 03 ՏՕ 952 պետհամարանիշներով ավտոմեքենայի բեռնախցիկն ու հետևի նստատեղերը։