
Նյու Յորքի Christieևs աճուրդի տանը, հունիսին վաճառքի կհանվի Իսրայելի տարածքում հայտնաբերած նեոլիթի ժամանակաշրջանի դիմակ: Կրաքարից պատրաստված դիմակի մեկնարկային գինը 400-600 հազ դոլար է: Շոգն ու չոր եղանակը թույլ են տվել նրան գոյատեւել մինչ մեր օրերը: Դիմակն ունի քիթ, աչքերի համար անցքեր, նաեւ արվել է ատամնաշար: Դիմակի մասին շատ քիչ բան է հայտնի, այդ իսկ պատճառով մասնագետներին մնում է միայն մի քանի հիպոթեզներ առաջ քաշել, որոնցից մեկի համաձայն` դիմակը դրվել է հանգուցյալների դեմքերին: