Հայաստանի հավաքականի դեմ խաղում պետք է կարողանանք գտնել ազատ գոտիներ և օգտագործել դրանք: Այս մասին նշել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը:
«Մեր ֆուտբոլիստները գիտակցում են, որ Հայաստանի դեմ հանդիպման արդյունքը շատ կարևոր է մեզ համար: Սպասվում է շատ բարդ պայքար: Դրա համար պետք է դիտել Հայաստան – Սերբիա հանդիպումը: Հայերը չհաղթեցին չիրացրած 11 մետրանոցի պատճառով», – նշել է նա:
Հիշեցնենք, որ Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 23:45-ին: