
Ամերկացի Մել Շվանկեները 65 տարի է արդեն իր փողկապները մշտապես համապատասխանեցնում է կնոջ՝ Ջոյի զգեստների հետ: Նրա փողկապներն հիմանանում կարված են եղել նույն կտորից: Նրանք 146 ներդաշնակ կոստյում ունեն: Դրանք պահելու համար զույգը ստիպված է եղել առանձին սենյակ հատկացնել: Երջանիկ զույգը բնակվում է ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի, Օմահա փոքրիկ քաղաքում: Հարևանները նույնպես չեն հիշում այնպիսի դեպք, որ ամուսինները տնից դուրս եկած լինեն անհամապատասպան հագուստներով: Զույգն աշխատում է իր սեփական ծաղկի խանութում, որը գտնվում է Ֆրեմոնտում: Ի դեպ, դա է պատճառը, որ նրանք նախընտրում են ծաղկավոր կտորից կարված հագուստները: