Հավաքականում ավելի շատ ազատություն ունեմ. Խամես Ռոդրիգես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը համեմատել է այն դիրքերը, որով հանդես է գալիս ակումբում և հավաքականում:

«Ես պետք է ազատ լինեմ ամեն դիրքում խաղալու համար: «Ռեալ»-ում ես հակառակորդի դարպասից ավելի հեռու եմ խաղում: Կոլումբիայի հավաքականում ես կատարում եմ հարձակվողական կիսապաշտպանի պարտականություններ: Հավաքականում ավելի շատ ազատություն ունեմ», – Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում իսպանական մամուլը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգեսն իսպանական ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնց ընթացքում դարձել է վեց գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս