
Երեւանում, այսօր` մայիսի 28-ին, ժամը 13.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Րաֆֆի եւ Սեբաստիա փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.16-ին, մարվել` 13.22-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Եղիազարյանին պատկանող ,Ֆորդե մակնիշի CBC 868 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: