Անկախության տոնը պետք է նշել մայիսի 28-ին. Սերգեյ Շաքարյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի անկախության տոնը պետք է նշել ոչ թե սեպտեմբերի 21-ին, այլ մայիսի 28-ին, քանի որ այն հայոց պետականության վերականգնման, վերստեղծման օրն է։ Այս կարծիքն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ միաժամանակ նշելով, որ սեպտեմբերի 21-ը նույնպես արդարացված է իր նշանակությամբ՝ որպես հայոց ժամանակակից պատմության կարևոր օրերից մեկը, բայց այն վերստեղծման օր չէ:
“Սեպտեմբերի 21-ը անկախության օր հռչակելը մի խմբի ցանկությունն էր` իրենց դերը պատմության մեջ մեծացնելու համար: Այնինչ, 1918 թվականի իրադարձություններն են ամրապնդել մեր ազգի իրավունքը մի տարածքի վրա և դա ձեռք է բերվել շատ դաժան պատերազմի արդյունքում, երբ լուծվում էր ազգի գոյատևման հարցը”,- ասաց բանախոսը:
Վերջինս կարծում է, որ տոների նշանակության խնդրին պետք է անդրադառնալ և վերականգնել արդարությունը: 1918թվականի ձեռքբերումները, ըստ նրա, շատ ավելի ծանրակշիռ էին.”Քանի որ ազգը հավատում էր, որ համատեղ ուժերով կարելի է օսմանին ջարդել: Իսկ օսմաններին մենք պետք է ջարդենք”:
Առաջին հանրապետության կարճատև գոյատևման հարցում, քաղաքագետի խոսքով, հայերը և՛ մեղք ունեին, և՛ չունեին:
“Հայ ժողովուրդը մեղավոր չէ, որ այն ժամանակ որոշակի շրջանակներ բաժանում էին ռուսաստանյան կայսրության տարածքը: Պատմությունը ցույց է տալիս, որ մեծերի մրցակցությունը փոքր ժողովուրդների համար լի են անակնկալներով”:




Լրահոս