Նոյեմբերի 13-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 5/3 հասցեի մոտից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Նա հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ և 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով: