
Սիրելի’ հայրենակիցներ,
“Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը շնորհավորում է բոլորիս Հանրապետության տոնի առթիվ, մաղթում լինել էլ ավելի վճռական ու էլ ավելի տոկուն` մեր երրորդ հանրապետության զարգացման ճանապարհին: Պետք է հիշել, որ անկախ պետություն և ազատ ու արժանապատիվ քաղաքացի ունենալու համար պետք է հասնել իրական ժողովրդավարության, զարգացած տնտեսության, իրավունքի և օրենքի գերակայության, անկախ դատական համակարգի կայացման և ամրապնդման: Մենք վստահ ենք, որ ՀՀ քաղաքացին ի զօրու է Հայաստանի Հանրապետությունը տանելու զարգացման հենց այդ ճանապարհով: