ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ սկսեց 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Նիստին ներկա էին ՍԴ բոլոր 9 անդամները: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հենց սկզբում նշեց, որ նիստն անցկացվելու է գրավոր ընթացակարգով և ընդգծեց, որ այն չի հանդիսանում կանոնակարգի խախտում: Այժմ դատարանը գնացել է խորհրդատվական սենյակ և գործով որոշումը պարզ կլինի մի քանի ժամ անց: