ՍԴ-ի դիմաց բախում է տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք` այս պահին ՍԴ-ն քննում է ԵՏՄ-ին անդամակցության սահմանադրական լինելու հարցը:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՍԴ շենքի դիմաց հավաքվել են քաղաքացիներ և քաղաքական գործիչներ, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության դեմ: Շենքի դիմաց են նաև մեծ թվով ոստիկաններ, ովքեր թույլ չեն տալիս, որ բողոքավորները մնան շենքի դիմաց և նրանց ստիպում են հեռանալ նշված վայրից: Քաղաքացիները չեն ենթարկվում ոստիկաններին, որն էլ նրանց միջև բախումների պատճառ դարձավ: Ոստիկաններն անդադար հրում էին երթի մասնակիցներին և փորձում այդ կերպ իրականացնել իրենց պահանջները: Իրավապահ մարմնի աշխատակիցը հարվածեց ակցիայի մասնակիցներից մեկին:

Շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Մանրամասները քիչ անց` տեսանյությում:




Լրահոս