
Աբխազիայի Գալի քաղաքի սրճարաններից մեկի վրա զինված հարձակում է կատարվել: Կա 3 զոհ:Կեսօրին մոտ 2 անհայտ անձ՝ դիմակավորված, ներխուժել էն Золушка սրճարան եւ Կալաշնիկով տեսակի ավտոմատներից անկանոն կրակ բացել հաճախորդների վրա:Հարձակման զոհ են դարձել պաշտոնյաներ՝ ՆԳՆ Ճանապարհապարեկային ծառայության աշխատակից Լեոնիդ Կվիցինիան, ՆԳՆ քրեական հետախուզության օպեր-լիազոր Դեւի Բուավան, եւ Նաբակիա գյուղի մի բնակիչ:Հարձակումից հետո հանցագործներն անհայտ ուղությամբ հեռացել են կապույտ գույնի Волга-ով,- հայտնում է Ria Novosti -ին: