Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այս պահին գտնվում են Սահմանադրական դատարանի շենքի դիմաց: Նրանք պահանջում են հանդիպել ՀՀ նախագահի հետ: ՍԴ-ի շենքում այս պահին ընթանում է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի սահմանադրականության հարցի քննարկումը:
Երբ ծնողները փորձեցին ՍԴ-ի շենքին մոտենալ, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը, ոստիկանները հրեցին նրանց, և մայրերից ոմանք ընկան գետնին: Այդ պահին մահացած զինծառայողներից մեկի հայրը սկսեց գոռալ. «Ինձ չկպնեք, ինձնից հեռու գնացեք»: Ապա բախում սկսվեց նրա ու ոստիկանների միջև:
Մյուս զինծառայողների ծնողները հետևեցին նրա օրինակին, սակայն ոստիկաններին հաջողվեց նրանց ուժով հեռացնել երթևեկելի մասից: