
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է Նորագավիթ թաղամասում ֆուտբոլի ֆեդերացիային հատկացված հողատարածքից, քանի որ այնտեղ այգիներ կան։ “Ես հրաժարվել եմ, ես ծառ չեմ կտրի: Դրանք քսան տարվա ծառեր են, ու ես 12 հազար հատ ծառ չեմ կտրի, որպեսզի խաղադաշտ կառուցեմ։ Ես գիտեի՝ կողքի բաց տարածքն է հատկացված, ես ուզել էի այդ բաց տարածքը: Ես ասել եմ՝ ցանկացած ուրիշ տեղ, բաց տարածք, որտեղ այգի չլինի”,- նշել է ՀՖՖ նախագահը: