Կեմերովոյի Կիսելյովսկի քաղաքային դատարանը տեղացի բնակչուհուն թմրանութերի վաճառքի գործով մեղավոր է ճանաչել:
Դատապարտյալ կինն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ ոչ մեկին ոչինչ չի վաճառել: Կինն ասել է, որ 25 գրամ հերոին գնել է սեփական օգտագործման համար: Հերոինն, իբր, անհրաժեշտ է եղել ցավազրկման նպատակով. կինն այն թեյի, սուրճի, կաթի մեջ է լցրել:
Իրավապահները, սակայն, պարզել են, որ թոշակառուն երեք անգամ հերոին է վաճառել: Նա բնակվում է թմրամիջոցներ օգտագործող երկու որդիների և թոռան հետ: Հերոինը կինը վաճառել է իր ծանոթներին՝ մեկ փաթեթի համար 250 ռուբլի վերցնելով:
Դատարանը թոշակառու կնոջը մեղավոր է ճանաչել և դատապարտել 7 տարվա ազատազրկման: