«Համարեք, որ Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասել». ՀԱԿ-ը բացառում է բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները խուսափեցին բանավիճել 2015թ. պետբյուջեի մասին: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Իշխանությունները վախեցան մասնակցել քննարկումներին և դեմ տվեցին մի քանի նախարարների, ովքեր բանից անտեղյակ էին»,- նկատեց Զուրաբյանը:

Նա անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Կառավարությունը ևս մեկ անգամ պետք է անդրադառնա Քառյակի 12 կետանոց պահանջին. «Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այդ առաջարկը ցույց է տալիս, որ իշխանությունները որոշել են ընդդիմության պահանջները լուրջ ընդունել: Բացատրության համար պետք չէ հեռու գնալ: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը վախեցել է ընդդիմության հանրահավաքներից և վախեցել է նրանից, որ շարժումը թափ է հավաքում: Մենք ոչ մի բանակցությունների մեջ չենք քաշվելու, քանի որ Սերժ Սարգսյանի որևէ ասածի մենք չենք հավատում և նրա խնդիրը մեզ համար ոչ մի արժեք չունի: Համարեք, որ Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասել, մենք խոսքերին չենք հավատում, մենք հավատում ենք միայն գործերին, բանակցություններ չեն լինելու, եթե գործ ունեն, թող անեն, ոչ թե խոսեն»:




Լրահոս