ԱՄՆ-ը ուղղաթիռի կործանումից հետո ստեղծված իրավիճակի կապակցությամբ ղարաբաղյան հակամարտւթյան երկու կողմերին զսպվածության կոչ է անում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Փսակիի խոսքով, ԱՄՆ-ն տեղյակ է միջադեպի մասին և ցավակցում է զոհվածների հարազատներին, տեղեկացնում է ria.ru-ն:
«Այդ միջադեպը մեկ անգամ հիշեցնում է այն մասին, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ», – ասել է Փսակին:
Այն հարցին, թե ինչ է պատրաստվում ձեռնարկել ԱՄՆ-ն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ստեղծված իրավիճակում, Փսակին պատասխանել է. «Մենք դիվանագիտական խողովակներով բանակցում ենք երկու կողմերի հետ, որպեսզի խաղաղ լուծում գտնենք: Ի պատասխան ձեռնարկվող միջոցները՝ նոր բռնությունը, լարվածության սրումը դրան չեն օգնի»: